ԳԳոհար Սարգսյան

Արմավիր-Երևան ճանապարհին Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ

Արմավիր-Երևան ճանապարհին Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ

Հունվարի 30-ին` ժամը 04։20-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1986 թ.) և Ս. Կ.-ին (ծնված 1986 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում