ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Երևանի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Երևանի առաջարկին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Երևանի և Բաքվի միջև չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անընդունելի է որակել առաջարկը: Նա նշել է, թե իբր հայկական կողմի հայտարարության նպատակը խաղաղության պայմանագրի մշակման և Ադրբեջան-Հայաստան միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացներից ուշադրությունը շեղելն է: Նա Հայաստանին մեղադրել է նաև բանակը հզորացնելու, ռազմարդյունաբերությունը զարգացնելու, պաշտպանւթյան ոլորտում գործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ Երևանի այդ քայլերը խոչընդոտում են խաղաղության գործընթացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում