Հայտնագործություններ. պողպատ

Հայտնագործություններ. պողպատ

Դմիտրի Մենդելեեւի պարբերական աղյուսակի  երեք չորրորդ մասը մետաղներն են: Առաջին մետաղները, որոնք  ավելի քան 8 000 տարի առաջ  հայտնաբերել է մարդկությունը, ոսկին եւ արծաթն էին:

7 000 տարի առաջ մարդիկ հայտնաբերեցին  նաեւ պղինձն ու երկաթը: Այդ մետաղները հարմար էին ձկնորսական կարթերի, կենցաղային իրերի եւ զենքի պատրաստման համար:

Քանի որ բնության մեջ երկաթի պաշարները բավականին սակավ  էին, իսկ պահանջարկը գնալով  աճում էր, մարդիկ որոշեցին այն ստանալ երկաթի հանքաքարերից: Երկաթն ավելի ամուր դարձնելու համար հազարամյակներ առաջ մարդիկ հնարամիտ քայլի դիմեցին՝ ստեղծելով պողպատը:

Առաջին անգամ պողպատ փորձել են ստանալ կելտերը մ.թ.ա. 4-րդ  դարում: Նախապես մանրեցված երկաթի հանքաքարը այրում էին խարույկի վրա, ինչի արդյունքում հանքաքարից դուրս էին գալիս մետաղի  հատկությունները թուլացնող ֆոսֆորն ու ծծումբը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում