ԼԼուսինե Մուրադյան

Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի [Արգենտինյան Հանրապետության] հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև «Կիլիկիա» ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում: 

«Վերելակների սպասարկման երկարաժամկետ լուծում է պետք: Կամ մենք ծառայություն պետք է գնենք, որը ենթադրում է գետնանցումները մաքուր պահել, վերելակներին հետևել, կամ, այսպես ասած, մասնավոր-համայնք համագործակցության տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք, բայց այդ դեպքում էլ գետնանցումները չպետք է դարձնել կրպակների շարք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ տեղադրվածներն աշխատո՞ւմ են, Գեղամյանն ասաց, որ Փակ շուկայի հարևանությամբ եղել են մի քանի անգամ անսարքություններ, որոնք մեկ օրվա կտրվածքով վերականգնվել են:

«Դեպք է եղել, որ ֆիզիկապես վնասել են, դեպք է եղել՝ ոչ ճիշտ օգտագործման կանոններով օգտագործելուց կանգնել է վերելակը, բայց շտկել են արդեն»,- ասաց Գեղամյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում