ԿԿարմեն Ղուկասյան

Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը՝ ISSF World Cup-ի փոխչեմպիոն

Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը՝ ISSF World Cup-ի փոխչեմպիոն

Կահիրեում մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

 
Մրցումային 2-րդ օրը կրակագծում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։
 
10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով, (581 - 292/289) 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ:
 
Եզրափակչում մերոնք 7/17 հաշվով զիջեցին Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։
 
Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան-Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։
 

 

Նախօրեին մեր մարզիկները հանդես էին եկել նաև անհատական պայքարում։
 
10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարի որակավորման փուլում լավ մեկնարկ էր տվել Բենիկ Խլղաթյանը, սակայն վերջին կրակոցների արդյունքում նրան 2 միավոր չբավարարեց, որպեսզի դուրս գա եզրափակիչ փուլ։
 
Խլղաթյանը 578 միավորով գրավեց 13֊րդ հորիզոնականը։ Այս պայքարում Գևորգ Մելքոնյանը 568 միավոր արդյունքով զբաղեցրեց 39֊րդ տեղը։
 
 
Նույն մրցաձևի կանանց պայքարում պայքարի մեջ էին Էլմիրա Կարապետյանը և Նարե Գաբրիելյանը։
 
Կարապետյանը 570 միավոր արդյունքով զբաղեցրեց 23֊րդ հորիզոնականը, իսկ Գաբրիելյանը, առաջին անգամ անհատական պայքարում մրցելով մեծահասակների հետ, 564 միավորով զբաղեցրեց 34֊րդ հորիզոնականը։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում