ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում