ԳԳոհար Սարգսյան

Բաքուն շարունակում է շահարկել քարտեզների թեման. ՀՀ ԱԳՆ

Բաքուն շարունակում է շահարկել քարտեզների թեման. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում գրել է, որ Հայաստանը՝ այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում