ՄՄարիամ Մխիթարյան

Լարված իրավիճակ Տեխաս նահանգում

Լարված իրավիճակ Տեխաս նահանգում

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները պատերազմ են հայտարարել ապօրինի ներգաղթյալներին։ Նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգի տարածք ապօրինի մուտք գործելն ընկալվում է որպես ներխուժում: Տեխասի կառավարությունը հայտարարել է «Միայնակ աստղ» գործողություն սկսելու մասին՝ անօրինական միգրացիան զսպելու համար:

Ոստիկանությունն ու Տեխասի ազգային գվարդիան սկսել են պետական ​​սահմանի երկայնքով վերակառուցել փշալարերով ցանկապատերը, որոնք նախկինում ապամոնտաժվել էին երկրի Գերագույն դատարանի որոշմամբ: ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 22-ին վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Բայդենի վարչակազմի՝ թույլատրելով Դաշնային միգրացիոն ծառայության գործակալներին քանդել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով Տեխասի իշխանությունների կամայականորեն տեղադրած մետաղական ցանկապատերը։

Նահանգապետ Էբոթը հայտարարել է ինքնապաշտպանության իրավունքից օգտվելու մտադրության մասին և ընդգծել, որ Տեխասը կպաշտպանվի առանց դաշնային իշխանությունների օգնության։ Տեղի ազգային գվարդիան կամավորներ է հավաքագրում սահմանները պահպանելու համար։

Տեխասին աջակցություն է հայտնել 25 նահանգ։ Վաշինգտոնն իր հերթին կոչ է արել նահանգի ղեկավարությանը լրացուցիչ միջոցներ չձեռնարկել սահմաններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում