ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը. Զախարովա

Մոսկվան պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Մոսկվան գործընկեր դառնալ Հայաստանի կողմից ականների քարտեզները Ադրբեջանին փոխանցելու հարցում, նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք կնպաստեն խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման հարցում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը, և վճռական ներդրում ունի Հայաստանի բարդ իրավիճակի, կարելի է ասել, նույնիսկ պարտության կանխման գործում։

Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են խաղաղության ու կայունության Հարավային Կովկասում»,- նշել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում