ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել Գազայում ցեղասպանությունը կանխելու համար

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել Գազայում ցեղասպանությունը կանխելու համար

Հաագայում ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Գազայում մահն ու ավերածությունները կանխելու համար, սակայն չի պահանջել դադարեցնել կրակը պաղեստինյան անկլավում, գրում է Euronews-ը։

Նման որոշում է կայացվել Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  հայցի քննարկման արդյունքում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին՝ որպես ավելի լայն պաղեստինյան ազգային, ռասայական և էթնիկ խմբի մաս, ոչնչացնելու կոնկրետ մտադրությամբ»:

Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները: Ըստ իսրայելական կողմի՝ գործն իրավական հիմք չունի, և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական պետության վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման համար այն ապահովում է քաղաքական և իրավական պաշտպանություն։ Այդ համատեքստում Իսրայելի ներկայացուցիչները, մասնավորապես, մատնանշում են ինքնապաշտպանության իրավունքը և պատերազմների պատմության մեջ աննախադեպ նորարարական միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Գազայում քաղաքացիական զոհերը նվազագույնի հասցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում