ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Իլ-76-ի կործանման փաստով

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Իլ-76-ի կործանման փաստով

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել 65 ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող Իլ-76-ի կործանման փաստով: Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ծառայության աղբյուրը։

Նշվում է, որ գործը հարուցվել է պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով։ Հիշեցնենք, որ Իլ-76 ինքնաթիռի խոցման համար, որը տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիների, Մոսկվան մեղադրել է Կիևին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինան պահանջում է ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննություն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հստակեցնել փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի անկումը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում