Ո՞ւր են ուղղվելու կենդանիներ պահելու համար գանձվող տարեկան տուրքից ստացված գումարները

Ո՞ւր են ուղղվելու կենդանիներ պահելու համար գանձվող տարեկան տուրքից ստացված գումարները

Երեւանի քաղաքապետարանը 2011-ին մշակեց ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները, որոնք հաստատվեցին ավագանու կողմից: 

Դրանցով կարգավորվում է տիրապետողի իրավունքները եւ պարտականությունները, ընտանի կենդանիների հաշվառման կարգը, կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները, կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելու ձեւը եւ այլն:

Ըստ որոշման, օրինակ, կենդանի գնողը պարտավոր է 15 օրվա ընթացքում հաշվառման ներկայանալ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմ եւ կենդանուն պահելու թույլտվություն ստանալու համար վճարել 5 000 դրամ:

Կենդանասերները եւ ընտանի կենդանիների տերերը հաշվառմանը եւ տարեկան 5 000 դրամ տուրքին  դեմ չեն: Նրանք պարզապես ցանկանում են հասկանալ,  թե ո՞ւր են գնալու այդ գումարները եւ կլուծվե՞ն արդյոք դաշտում առկա բացերն ու խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում