ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի փրայմերիզում

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի փրայմերիզում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային նահանգներից մեկում՝ Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների փրայմերիզում՝ ստանալով ձայների գրեթե 55%-ը։

Այդպիսով, Թրամփը ստացել է հանրապետական ​​պատվիրակների առնվազն 11 ձայն, իսկ նրա միակ մրցակից Նիկի Հեյլին՝ 8։ Հանրապետականները Նյու Հեմփշիրում ունեն ընդհանուր առմամբ 22 պատվիրակ։

Հանրապետականի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է ապահովել 1215 պատվիրակների ձայները։ Թեկնածուի անունը հայտնի կդառնա կուսակցության հուլիսին կայանալիք համագումարում։

Նիկի Հեյլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ՝ ասելով. «Նա արժանի էր դրան, և ես դա ընդունում եմ»:

Միաժամանակ նա հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին.

«Նյու Հեմփշիրն առաջինն է, բայց ոչ վերջինը: Այս մրցավազքը հեռու է ավարտվից: Առջևում տասնյակ նահանգներ կան»։

Հեյլին ժպտալով նշել է, որ հաջորդ փուլը տեղի է ունենալու իր հայրենի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, որտեղ նա երկու ժամկետով նահանգապետ է եղել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում