ԼԼուսինե Մուրադյան

Երևան-Սևան ավտոճանապարհին Գավառ-Երևան երթուղայինն ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել. կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին Գավառ-Երևան երթուղայինն ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել. կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին Գավառ-Երևան երթուղայինը ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել: ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից 1lurer.am-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով 5 անձ է դիմել բուժհաստատություն:

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ նոր մանրամասներ չկան:

«Քննիչն այնտեղ է, գործողություն է կատարել, վարույթի նախաձեռնման փուլն է»,- ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավելի ուշ ՔԿ-ն նոր տեղեկատվություն կտարածի:

Ավելի ուշ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել վթարից` տեղեկացնելով.

«Հունվարի 23-ին` ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթողով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։

 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։

 
Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում