ԼԼիլիթ Ասատրյան

Մի շարք մարզերում ձյուն է տեղում

Մի շարք մարզերում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

 

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
 

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

 

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ, Վարդենիս և Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
 

Վարդենյաց լեռնանցքում, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Քեթիի և Ջաջուռի ոլորաններում բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում