ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը և Պակիստանը դեսպաններին կվերադարձնեն իրենց մայրաքաղաքներ

Իրանը և Պակիստանը դեսպաններին կվերադարձնեն իրենց մայրաքաղաքներ

Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են մինչև հունվարի 26-ը վերադարձնել  դեսպաններին: Այդ մասին նշված է Իրանի և Պակիստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթուղթը նշում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ին կայցելի Իսլամաբադ՝ իր պակիստանցի գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։

Երկու երկրի հարաբերությունները վատթարացել են, երբ հունվարի 16-ին Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանում արմատական ​​խմբավորումներին, իսկ երկու օր անց պակիստանյան զինվորականները հայտարարել են, որ խոցել են Իրանում ծայրահեղականների դիրքերը: Արդյունքում երկու երկրները հետ են կանչել դեսպաններին։

Պակիստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անցած ուրբաթ կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել պետությունների միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում