ԱԱրսեն Մկրտչյան

Հայտնի են Բուխարեստում կայանալիք ըմբշամարտի ԵԱ մասնակից հայ մարզիկների անունները

Հայտնի են Բուխարեստում կայանալիք ըմբշամարտի ԵԱ մասնակից հայ մարզիկների անունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանն ազատ ոճի հավաքականի կազմում ընդգրկել է հետևյալ 10 ըմբիշներին՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Մեժլում Մեժլումյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հայկ Պապիկյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) և Մարտին Սիմոնյան (125 կգ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում