ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հավելել է, որ կողմերը նշել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության արդյունավետությունը։

Նույն օրը Թուրքիայի դեսպանը հանդիպել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում