ԼԼուսինե Մուրադյան

Բեռլինի՝ «Կանաչ շաբաթ 2024» միջազգային տոնավաճառում Հայաստանը ներկայացել է միասնական տաղավարով

Բեռլինի՝ «Կանաչ շաբաթ 2024» միջազգային տոնավաճառում Հայաստանը ներկայացել է միասնական տաղավարով

Հունվարի 19-ին Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկել է «Կանաչ շաբաթ 2024» 88-րդ միջազգային տոնավաճառը, որը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։

 

Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։

 

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում