ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի զինադադարի առաջարկը. NBC

Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի զինադադարի առաջարկը. NBC

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի հրադադարի առաջարկը: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պահանջներն ուղղակի անընդունելի են, քանի որ դա գործնականում կնշանակի վերադարձ նախապատերազմական ստատուս քվոյին, հայտնում է NBC-ն։ Ըստ Նեթանյահուի՝ միայն ամբողջական հաղթանակը կապահովի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և բոլոր իսրայելցի պատանդների վերադարձը, մինչդեռ ՀԱՄԱՍ-ի առաջարկին հետևելը «մահացու վնաս կհասցնի Իսրայելի անվտանգությանը»:

«Եթե ​​մենք համաձայնվենք դրան, չենք կարողանա երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը, ապահովել առևանգվածների վերադարձը, իսկ հաջորդ հոկտեմբերի 7-ը միայն ժամանակի հարց է լինելու»,-ասել է Նեթանյահուն։

Գազայի հատվածում պահվող պատանդների հարազատները կառավարությունից պահանջել են ավելին անել գերիներին վերադարձնելու համար, ներառյալ՝ զինադադար կամ հրադադար: Կիրակի երեկոյան նրանք վրաններ են տեղադրել Երուսաղեմում Նեթանյահուի տան դիմաց՝ պահանջելով անհապաղ համաձայնություն պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ՝ բանտարկյալների ազատ արձակման համար։ Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարն այս շաբաթ կփորձեն բանակցություններ սկսել, որոնք, ըստ նրանց, «կապահովեն պատանդների ազատ արձակումն ու ի վերջո կհանգեցնեն իսրայելական զորքերի դուրսբերմանը»:

Դիվանագետների խոսքով՝ պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որքան էլ այն փոքր լինի, քանի որ պատերազմը սկսում է տարածվել տարածաշրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում