ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են Մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի համալսարանի միջև փոխգործակցության խորացման հարցեր

Քննարկվել են Մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի համալսարանի միջև փոխգործակցության խորացման հարցեր

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Գեզա Կումինեցի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև շարունակվող համագործակցությանը և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտության ամբիոնի արդյունավետ գործունեությանը։

Քննարկվել է երկու համալսարանների միջև փոխգործակցության առավել խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում