ԼԼիլիթ Ասատրյան

Մեղրին «դատարկելու» մասին լուրերը կեղծ են. Տարոն Չախոյան

Մեղրին «դատարկելու» մասին լուրերը կեղծ են. Տարոն Չախոյան

Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Իշխանությանը վարկաբեկելու նպատակով որոշ շրջանակների կողմից չարամտորեն կեղծ լուրեր են տարածվում, թե Մեղրիում պետական կառույցները փակվում են, իբրև իշխանությունը պատրաստվում է Մեղրին հանձնել։

 

Շրջանառվող կեղծ լուրերի ֆոնին նշեմ՝

 

Մեղրիում կառուցվում է նոր մաքսակետ 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներով ։

 

Մեղրիում կառուցվելու է ոստիկանության ստորաբաժանման տիպային շենք, որը օրինակելի է լինելու մյուս ստորաբաժանումների համար։

 

Մեղրիում պետական միջոցներով այս տարի կսկսվի նոր դիահերձարանի կառուցման շինարարությունը։

ՀԳ․ Իշխանությունը միայն մեկ բան կարող է հանձնել, Մեղրին «դատարկելու» մասին կեղծ լուրերը տարածողներին հանրության դատին կարող է հանձնել»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում