ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն կանցկացնի Եվրոպայում ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը

ՆԱՏՕ-ն կանցկացնի Եվրոպայում ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը

Հյուսիսատլանտյան դաշինքը հաջորդ շաբաթ կսկսի Եվրոպայում տասնամյակների ընթացքում իր ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը, որոնց կմասնակցի 90000 զինվոր ամբողջ դաշինքից, ինչպես նաև՝ Շվեդիայից, ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին:

Նրա խոսքով ՝ դաշինքը ցույց կտա Եվրատլանտյան տարածաշրջանի պաշտպանությունն ուժեղացնելու հնարավորությունը Հյուսիսային Ամերիկայից Եվրոպա ուժերի տեղափոխման հաշվին՝ մշակելով «իր գրեթե հավասար մրցակցի» հետ դաշինքի հիպոթետիկ հակամարտության սցենարը:

«2024 թվականին Steadfast Defender զորավարժությունների շրջանակում նախատեսված է մշակել արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր ներխուժման պատասխանը»,-հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում