ԳԳոհար Սարգսյան

Տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը

Հունվարի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հունվարի 18-ի թիվ 02 արտահերթ նիստը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

«Նիստի ընթացքում տեղի ունեցավ Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձման հետ կապված երդման արարողությունը:

Возможно, это изображение 2 человека и Овальный кабинет

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկան Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Մարզպետը շնորհավորեց Վարշամ Սարգսյանին՝ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական գործունեություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում