ԱԱրսեն Մկրտչյան

Նարեկ Մկրտչյանը ֆուտբոլիստ Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Նարեկ Մկրտչյանը ֆուտբոլիստ Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։

 

Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։

 

Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել․ երեխաները հյուրին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում