ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի նախագահն առաջարկել է լայն կոալիցիա ստեղծել՝ Գազայի հատվածի վերականգնման համար

Իսրայելի նախագահն առաջարկել է լայն կոալիցիա ստեղծել՝ Գազայի հատվածի վերականգնման համար

Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնմամբ կարող է զբաղվել միջազգային լայն կոալիցիա՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Իսրայելի նախագահը հնարավոր է համարել նաև այդ գործընթացի շրջանակներում երկխոսության հնարավորությունը Գազայի պաղեստինցիների և Պաղեստինյան վարչակազմի միջև, որը գործում է Հորդանան գետի արևմտյան ափին:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտի մասին: Մինչ այդ, Գազայի վարչակազմից հայտնել են, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 24620-ի, վիրավորվել է 61830 մարդ:

ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ գրեթե 400 դպրոց, համալսարան և այլ ուսումնական հաստատություն ավերվել է: Նշվում է նաև շուրջ 400 մզկիթի և 3 եկեղեցու ավերման մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում