ԼԼուսինե Մուրադյան

2023-ի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքի չափը՝ 65.25 մլն դրամ

2023-ի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքի չափը՝ 65.25 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։

Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում  6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․5 մլն դրամ տուգանք: Հանրային սննդի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 27 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6․750 մլն դրամ տուգանք: Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք: Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրությամբ զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք: Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք: Խորհրդատվության (հաշվապահական, իրավաբանական, այլ) բնագավառում՝ մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք: Մթերային խանութում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, մրգի և բանջարեղենի առևտրով զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, իսկ այլ ոլորտներում՝ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:

2023 թ. դեկտեմբերին 3 և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ` այստեղ։

2023 թ․ դեկտեմբերին չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 140 հարկ վճարողի ցանկը՝ այստեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում