ԼԼուսինե Մուրադյան

Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել. Կոնջորյան

Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել. Կոնջորյան

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեկավար Հայկ Կոնջորյանը:

 

«Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:

 

Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- գրել է Հայկ Կոնջորյանը:
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանին է մեղադրել ճանապարհային անվտանգության ապահովման առումով նոր պահանջներ առաջադրելու համար, նշել, թե Երևանը չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները, որ լինի չեզոք սահմանային և մաքսային հսկողություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում