ԼԼուսինե Մուրադյան

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ: Այդ մասին որոշումը ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 18-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արամ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,- նշված է որոշման մեջ:

«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց Ղազարյանը:

2023 թվականի Ղազարյանը հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն է եղել։

Հիշեցնենք, որ Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է հունվարի 4-ին, վարչապետի մարզ այցից հետո, երբ կառուցված կրթահամալիրներում մի շարք խախտումներ հայտնաբերվեցին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում