ԳԳոհար Սարգսյան

Վահագն Խաչատուրյանը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին

Վահագն Խաչատուրյանը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, առկա զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել երկկողմ օրակարգն ընդլայնելու, բազմոլորտ համագործակցությունը առաջմղելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում