ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքական բանկերը համատարած հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ֆինանսական շուկայի աղբյուրները և արտաքին առևտրի մասնակիցներին։ Ինչպես նշում է պարբերականը, թուրքական բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները ռուսական գրեթե բոլոր վարկային հաստատությունների հետ, ինչպես նաև դադարեցրել են վճարումների գործընթացը՝ առանց պաշտոնական պայմանագրերը փակելու։ Բացառություն է արվում միայն Ռուսաստանի դուստր օտարերկրյա բանկերի համար:

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակիցների՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը և կտրուկ վատթարացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց երկրորդական պատժամիջոցների մասին օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Հրամանագիրը թույլ է տալիս ԱՄՆ իշխանություններին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու համար։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բայդենի հրամանագրով չինական պետական ​​բանկերը նույնպես սկսել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանից հաճախորդների հետ։ Ըստ Bloomberg-ի՝ չինական երկու բանկ որոշել է վերանայել իրենց ռուսական բիզնեսը, խզել հարաբերությունները պատժամիջոցների տակ գտնվող հաճախորդների հետ և դադարեցնել ֆինանսական ծառայությունների մատուցումը ռուսական ռազմարդյունաբերությանը։

Կրեմլը, ի պատասխան Bloomberg-ի հրապարակման, հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում