Սերժ Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ

Սերժ Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ

Նախագահ Սարգսյանը ԳԱԱ-ում հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ: «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի պատասխանատուները հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013-ի հուլիսից 2015-ի փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Երիտասարդ գիտնականների բոլոր վառ գաղափարները ներկայացված էին ԳԱԱ-ում բացված էքսպո-ցուցահանդեսում: Հաստատության երկու հարկաբաժիններում բացված տաղավարները վերջին տարիների գիտական նորարարությունների եւ ձեռքբերումների միայն մի մասն են, որոնց ծանոթացավ նաեւ հանրապետության Նախագահը:

«Երիտասարդ գիտականների աջակցության» ծրագիրը իրականացվում է Նախագահ Սարգսյանի հովանու ներքո՝ 7 հիմնական ուղղվածությամբ: Արդեն ֆինանսավորվել է 23 գիտական եւ հասարակական կազմակերպություն, տպագրվել են հոդվածներ, գրքեր: Ծրագրի բյուջեն 300 մլն դրամ է՝ սկսած 2012 թվականից:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝​ աջակցությունը գիտությանը լինելու է շարունակական, եւ հատկապես երիտասարդ գիտնականները հնարավորության սահմաններում խրախուսվելու են գիտությամբ զբաղվելու համար։ Նախագահը մեծ նշանակություն է տալիս երիտասարդների հետ իր պարբերական հանդիպումներին եւ գիտության ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներին։

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում