ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարարը Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ՆԳ նախարարը Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

Հունվարի 17-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

 

«Նախարարը բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում