Նյու Յորքում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է 100 LIVES նախագիծը

Նյու Յորքում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է 100 LIVES նախագիծը

Նյու Յորքում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է 100 LIVES  նախագիծը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շնորհավորել է նախաձեռնողներին նախագծի հաջող մեկնարկի կապակցությամբ։

Նա նաեւ հիշեցրել է, որ բարերար Ռուբեն Վարդանյանը 100 LIVES  նախագծի մասին հանրապետության Նախագահին եւ պետական հանձնաժողովի անդամներին տեղեկացրել էր դեռեւս 2014-ին: Պետության ղեկավարն ու հանձնաժողովի անդամները ողջունել էին այս նախաձեռնությունը:

«Այս ծավալուն նախագիծը, որ յուրահատուկ ձեւով կապում է անցյալը, ներկան ու ապագան, այս տարի աշխարհասփյուռ հայության կողմից ձեռնարկվող ջանքերի կարեւոր տարր է»,-ասել է Վիգեն Սարգսյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում