ԼԼիլիթ Ասատրյան

Խաչատուրյանը և Գրոսսին մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ

Խաչատուրյանը և Գրոսսին մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ:



Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:



Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում