ԳԳոհար Սարգսյան

Ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել ենք ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել ենք ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հյուրընկալել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները։ Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող մեր անելիքները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում