ՎՎարդուհի Հարությունյան

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Բաղդադը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին հյուսիսային Էրբիլ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումից հետո՝ հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ նշվել է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող թիրախներին։ Ըստ իրանական կողմի՝ դրանք պատկանել են Քերմանում ահաբեկչության հետ կապ ունեցող զինյալներին: IRNA գործակալության տվյալով՝ թիրախում են հայտնվել Էրբիլում Մոսադին պատկանող իսրայելական «լրտեսական կենտրոնները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում