Մեկնարկում է Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը

Մեկնարկում է Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը

Օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը ժամանեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Օդանավակայանում ջերմ ընդունելության արժանացած պատվիրակությունը մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» բացման հանդիսավոր արարողությանը: 

Հաջորդ օրը «Մինսկ-Արենայում» կայացավ L.E.V.O.N-ի առաջին փորձը, որը հասանելի է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական յութուբյան էջում՝ հետևյալ հղումով: Նոյեմբերի 23-ի երեկոյան Լևոնը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի հետ:  

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մրցութային համերգին մնացել են հաշված օրեր: Արդեն նոյեմբերի 24-ին կկայանա ժյուրիի շոուն, ելույթները կգնահատի միջազգային ժյուրիի կազմը: 

2018-ին հեռուստադիտողները կարող են ընտրել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողին առցանց քվեարկությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, նոյեմբերի 23-ին՝ 23:00-ից սկսած, կարող են քվեարկել jesc.tv կայքի միջոցով:

Ելույթները դիտելուց հետո հնարավոր է քվեարկել նախընտրած երեք, չորս կամ հինգ մասնակիցների օգտին: Առցանց քվեարկությունը հնարավորություն է տալիս աջակցելու նաև ձեր երկրի մասնակցին: Այսպես հայաստանաբնակները ևս ունեն հնարավորություն քվեարկելու մեր երկիրը ներկայացնող L.E.V.O.N-ի օգտին: 

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 25-ին՝ «Մանկական Եվրատեսիլից» անմիջապես առաջ, և կվերաբացվի, երբ բոլոր կատարումներն ավարտվեն: Այս անգամ քվեարկությունն իրականացնելու համար տրված կլինի ընդամենը 15 րոպե: 

«Մանկական Եվրատեսիլը» ուղիղ եթերով Առաջին ալիքի եթերում կլինի նոյեմբերի 25–ին` ժամը 19:00–ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում