ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի տարածքին. ՌԴ ՊՆ

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի տարածքին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս գիշեր ուկրաինական կողմը ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՌԴ տարածքին:

«Վորոնեժի մարզում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից խոցվել է հինգ դրոն, իսկ երեքը հաջողվել է որսալ։ Եվս չորսը հնարավոր է եղել որսալ Բելգորոդի շրջանի երկնքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժում, նախնական տվյալներով, երեք բազմաբնակարան շենքերում 35 բնակարան է վնասվել:

Գուսևը հավելել է, որ տեղի դպրոցի տարածքում տուժած բնակարանների բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետ է բացվել: Նրա տվյալով՝ տեղում աշխատում են հատուկ ծառայությունները:

Նշվում է, որ տուժել է 10-ամյա աղջիկ, նրան օգնություն են ցուցաբերել տեղում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում