ՄՄարիա Գաբրիելյան

Նախագահ Խաչատուրյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին

Նախագահ Խաչատուրյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու, հարևանների և գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտ ու փոխշահավետ համագործակցություն ձևավորելու հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում առկա զարգացումների, երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների և կառավարության ձեռնարկած քայլերի ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի Կառավարության միջոցառումներին ու ծրագրերին և, պատասխանելով ներկաների հարցերին, նշել է հայաստանյան իշխանությունների որդեգրած այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք դրված են տեղահանվածների հիմնախնդիրների ամբողջական լուծմանը հասնելու պատկերացումների հիմքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում