«Քարֆուրը» բացեց իր հայաստանյան հիպերմարկետը

«Քարֆուրը» բացեց իր հայաստանյան հիպերմարկետը

Արդեն փաստացի. աշխարհի խոշորագույն 2 առեւտրային ցանցերից մեկը՝ «Քարֆուրը», բացեց իր հայաստանյան հիպերմարկետը: Այս ցանցի մուտքի հետ կապված սպառողների ակնկալիքներն այնքան մեծ են, մեր տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունն այնքան է գնահատվել, որ բացումն իր ներկայությամբ կարեւորել էր հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Չհաշված գրասենյակային հատվածը, հիպերմարկետը զբաղեցնում է 7 000 քմ տարածք, ամեն ինչ կահավորված ու հարմարեցված է բրենդի չափանիշերին համաձայն: «Քարֆուրը» գրեթե բոլոր մեգապոլիսներում է եւ, ընդհանրապես, աշխարհի քարտեզի վրա ներկայացված է ամենուր: Արգենտինայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, արաբական ու ասիական երկրներում: Արդեն նաեւ՝ Երեւանում: Նախագահ Սարգսյանը շրջել է, ծանոթացել առաջարկվող ապրանքների տեսականուն, գնային քաղաքականությանն ու ծառայությունների որակին: 

«Ցածր գներ ամեն օր». «Քարֆուրը» հենց այդ կարգախոսով էլ ներկայանում է Հայաստանում: Սպառողներն ակնկալում են, որ իր բիզնես ոճի համաձայն ֆրանսիական այս ցանցը մեր երկիր կբերի մանրածախ առեւտրի նոր մշակույթ, կներկայացնի գին-որակ լավագույն համադրությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում