ՎՎարդուհի Հարությունյան

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 24 000-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է  24 000-ի

Գազայի հատվածում մարտերը շարունակվում են, ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ամենաակտիվ բախումները կենտրոնական բնակավայրերում և հարավային Խան Յունիս քաղաքում են:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է  24 000-ի, վիրավորներինը հատում 60 000-ը: Շատ խաղաղ բնակիչներ մնացել են փլատակներում, փրկարարական աշխատանքներ են տարվում: Հումանիտար իրավիճակն օրեցօր սրվում է, մարդասիրական մատակարարումները գրեթե ընդհատվել են: Չկա սնունդ, ջուր, վառելիք, կապը պարբերաբար խաթարվում է: Առողջապահական համակարգը կաթվածահար է, բուժհաստատությունները ծանրաբեռնված են, դեղորայքի սուր պակաս կա:

ՑԱՀԱԼ-ը զորաշարժեր է իրականացնում Արևմտյան ափին: Հոկտեմբերի 7-ից ի վեր ահաբեկչական գործունեություն իրականացնելու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում