ՎՎարդուհի Հարությունյան

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել:

Գերատեսչության տվյալով՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։

Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ, այդ թվում՝ նավթային ձեռնարկություններ, թաքստոցներ, քարանձավներում ապաստարաններ և բունկերներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում