ՎՎարդուհի Հարությունյան

Թայվանում մեկնարկել են կղզու վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի անդամների ընտրությունները

Թայվանում մեկնարկել են կղզու վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի անդամների ընտրությունները

Թայվանում մեկնարկել են կղզու վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի անդամների ընտրությունները: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 19,5 միլիոն բնակիչ։ Վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու:

Պեկինը Թայվանը համարում է Ժողովրդական Հանրապետության մաս, հայտարարում վերամիավորման անհրաժեշտության մասին, ինչպես նաև անընդունելի համարում Թայվանի անկախացումը: Կղզում ընտրությունների անցկացման ֆոնին Չինաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է՝ անհրաժեշտության դեպքում բանակը կձեռնարկի բոլոր միջոցները՝ խանգարելու Թայվանն անկախացնելու ծրագրերին:

Պեկինը դեմ է նաև Թայվան-Վաշինգտոն պաշտոնական շփումներին՝ չնայած Վաշինգտոնը հավաստիացնում է, որ աջակցում է «մեկ Չինաստանի» սկզբունիքն: Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է չզինել կղզին, զգուշացնում՝ Թայվանը կարմիր գիծ է և ամենավտանգավոր հարցը ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում: Վաշինգտոնն էլ կոչ է արել Պեկինին՝ չմիջամտել կղզու ընտրություններին և վերջ տալ ռազմական ճնշումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում