ՎՎարդուհի Հարությունյան

Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի շրջանակում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին։

Այն կներառի հակաօդային պաշտպանության սարքավորումներ, հակատանկային զենք, հեռահար հրթիռներ, հազարավոր արկեր: Սունակի խոսքով` ուկրաինացի հազարավոր զինվորականների համար վարժանքներ կանցկացվեն:

Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Լոնդոնը Կիևին երկարաժամկետ աջակցություն է խոստացել:

Պաշտոնյաները հանդիպման ավարտին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում