ԳԳոհար Սարգսյան

Երևան-Սևան ճանապարհին բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Երևան-Սևան ճանապարհին բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Հունվարի 12-ին` ժամը 21:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է 17 ավտոմեքենա։

Տուժածներ Դ․ Պ․-ն (ծնված 1994 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 1999 թ․), Օ․ Ս․-ն (ծնված 1959 թ․), Բ․ Ս․-ն (ծնված 1960 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1965 թ․), Է․ Թ․-ն (ծնված 1998 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 2018 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչև հունվարի 13-ը, ժամը 03։00-ն փրկարարները Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում