ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Բիյագովն այցելել է Միջազգային քրեական դատարան, քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

Դեսպան Բիյագովն այցելել է Միջազգային քրեական դատարան, քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը քաղաքավարության այցելություն է ունեցել Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում