ԳԳոհար Սարգսյան

Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունվարի 12-ին` ժամը 20։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel և Toyota (վարորդ՝ Հ․ Ք․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում