ԼԼուսինե Մուրադյան

Ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում ՓԾ ստորաբաժանումները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում

Ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում ՓԾ ստորաբաժանումները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում

Ձյան տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շուրջօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել շրջայցեր, հերթապահություններ, ինչպես նաև նախապես ծավալված առաջնային օգնության կետերում քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն՝ տրամադրելով տաք սնունդ և տաքանալու պարագաներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են հերթապահություն իրականացնել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հենակետերում, Արագածոտնի մարզի Քուչակ, Ծիլքար գյուղերի մոտակայքում, Սյունիքի մարզի Գորայք, Շինուհայր, Աղվանի բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի և Դիլիջան-Երևան 7-րդ կմ-ի մոտակայքում։

 

Հունվարի 10-12-ը ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան, Սևան, Ջերմուկ, Վայք, Հրազդան, Ապարան քաղաքներում, Ջրվեժ, Ֆանտան, Գորայք, Սպանդարյան, Գողթանիկ, Կարմրաշեն, Ալագյազ գյուղերում, Երևան-Սևան, Ապարան-Կայք, Վանաձոր-Ստեփանավան, Սարավան-Զանգեր, Տաթև-Լծեն-Սիսիան, Գորիս-Տաթև, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին։

 

Վերոնշյալ հատվածներում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և 182 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով փրկարարական ծառայողները համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում