ԼԼուսինե Մուրադյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը և Լյուքսեմբուրգում ՀՀ գրասենյակը կբացվեն 2024-ին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը և Լյուքսեմբուրգում ՀՀ գրասենյակը կբացվեն 2024-ին

Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023 թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

 

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

 

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել Կանադան,

Բելգիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը:

 

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում